Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին, ով ներկայումս Ուկրաինայի քաղաքացի է՝ «Վիվամեդ» կլինիկայում այցելել է Ուկրաինայի հյուպատոսը։
Ավելի քան 130 նախկին բարձրաստիճան քաղաքական և վարչական պաշտոնյաներ վրացական իշխանություններին կոչ են անում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման ուղարկել արտերկիր։
Վրաստանի էներգետիկան և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի որոշմամբ՝ «Թբիլիս էներջի»-ի բաժանորդների համար գազի գինը չի թանկանա։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական տեղեկատվական և կրթական կենտրոնի 2023 թվականի բյուջեն սահմանվել է 1 790 000 մլն լարի, ինչը 18,6 տոկոսով գերազանցում է ընթացիկ տարվա վերանայված բյուջեն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի 289-րդ հրամանի համաձայն՝ հայտարարվել է մրցույթ հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի թեկնածուի ընտրության համար, ինչպես նաև ստեղծվել է մրցույցի հանձնաժողով։
Transparency International-Վրաստան-ը խորհրդարանին օրենսդրական առաջարկ է ներկայացրել ընդդիմության դերի ուժեղացման վերաբերյալ։
Վրաստանի Պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ անհայտ անձինք կապվում են քաղաքացիների հետ և գումար խնդրում կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ ստեղծված հիմնադրամի համար, ինչը, ըստ պատրիարքարանի, չի համապատասխանում իրականությանը։
Վերջին շրջանում, ի տարբերություն այլ ապրանքների, հացի գինը չի բարձրացել, և այն պահպանում է իր մակարդակը, այս մասին «Մթավարի արխիին» հայտնել է Վրաստանի հացի արդյունաբերության միության նախագահ Մալխազ Դոլիձեն։
Վրաստանի էներգետիկայի և կայուն զարգացման ինստիտուտի տնօրեն Մուրման Մարգվելաշվիլիի խոսքով, եթե Ռուսաստանը ցանկանա, կարող է «Էնգուրհեսի»-ին հեռացնել վրացական էներգետիկ համակարգից։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, խմբի կողմից հաճախորդին նախնական պայմանավորվածությամբ խաբելու փաստով ձերբակալել են երկու անձի։