
2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը ձեռք է բերել 5,617 մլն դոլարի տարբեր տեսակի պիրոտեխնիկա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գնել էր 5,816 մլն դոլարի պիրոտեխնիկա։
Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը այցելել է հյուպատոսական շրջանում ընդգրկված Վրաստանի Գուրիա երկրամաս:
Պրահայում տեղի ունեցած հրաձգության ժամանակ Վրաստանի քաղաքացիների վիրավորվելու մասին տեղեկություն չկա:
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, կերգի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալցիխեի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա համերգին։
Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում մարտի 7-9-ի ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի դատավարությունը տևել է կես ժամ: Գրիգորիադիսը մեղադրվում է «Գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և այլոց ունեցվածքը ոչնչացնելու մեջ։