Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ 2023 թվականի հունվարի 3-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքով սահմանված վարչական մարմիններում աշխատողների համար արձակուրդ է սահմանվել:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանով վերաարտահանվել է 1,630 մլրդ դոլարի ապրանք, ինչը գրեթե 61 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Թբիլիսիում կանգառների մասին ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտարարման համակարգի ներդրման ուղղությամբ։
Վրաստանում 2023 թվականի հունվարի մեկից «Լիբերթի բանկում» կենսաթոշակային վարկերի առավելագույն շեմ կսահմանվի։
«Պետական կրթաթոշակ ուսանողներին» ծրագրի շրջանակներում կրթաթոշակառու ամենաշատ ուսանողները Թբիլիսիի պետական համալսարանից են։
Թբիլիսիի «Ամանորյա գյուղը» կբացվի դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին Օրբելիանի հրապարակում՝ նախագահի նստավայրի հարակից տարածքում։
Եվ վերջում՝ դեկտեմբերի 21-ից 26-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։