Վրաստան կատարած այցի ամփոփիչ ասուլիսում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարեց՝ Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունից երաշխիքներ է ստացել՝ փոխել «գործակալների օրենքը»-ը. այդ նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, նաև ասել էր. «Ես այստեղ չեմ, որպեսզի լեգիտիմացնեմ ընտրությունները»: Բերսեն մանրամասնել էր, թե ինչի մասին է խոսել օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի հետ դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը։ Բերսեի այս հայտարարությունը հաստատեց Կոբախիձեն՝ հավելելով՝ օրենքը կփոխվի միայն այն դեպքում, եթե դրա «իրավական թերությունները» հիմնավորվեն։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները քննադատեցին Բերսեի հայտարարությունը:
Եվրոպական խորհուրդը դեկտեմբերի 19-ի նիստից հետո հրապարակել է վերջնական փաստաթուղթը, որտեղ քննարկվում է նաև Վրաստանը։
Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 11 բարձրաստիճան պաշտոնյաների կառաջադրի «Արժանիքի շքանշան»-ի։
Չեխիայի օրենսդիր մարմնի վերին պալատը՝ Սենատը, բանաձև է ընդունել, որով Չեխիայի կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և դատավորների նկատմամբ։
ԱՄՆ-ը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում վրացի այլ պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ իրավապահների և մունիցիպալ իշխանությունների նկատմամբ վիզային արգելք սահմանելու համար, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
«Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից մեկի՝ Անա Դոլիձեի խոսքով, Նիդերլանդների Թագավորության խորհրդարանը Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների կիրառմանն աջակցող բանաձև է ընդունել.
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների մասին որոշումից հետո նախարարություն է կանչվել Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարետ Ուորդը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին նշանակել է փոխվարչապետ։
Այս փուլում պատժամիջոցների են ենթարկվել ավելի քան 150 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ոչ լեգիտիմ կառավարության անդամներ և նրանց տեղակալները, «Վրացական երազանք»-ի պատգամավորներ, դատավորներ, քաղաքապետարանի ղեկավարներ, աջակցող գործարարներ և քարոզիչներ։
Թբիլիսիի սակրեբուլոյում (ավագանի) նիստ է ընթանում, որին ընդդիմադիր հատվածը կրկին չի մասնակցում բոյկոտի ռեժիմում գտնվելու պատճառով։
XI գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը պաշտոնապես փակվեց։
Վրաստանում բնակչության մարդահամարի ժամկետը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի 31-ը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 17 երկիր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով «Վրացական երազանք»-ի կողմից ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը։
Վրաստանյան «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական դիտորդական կազմակերպությունն (ՀԿ) արձագանքել է «Վրացական երազանք»-ի նախաձեռնությամբ «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխություններին: