Թբիլիսիի քաղաքային դատարանում «Նոյեմբերի 7-ի գործի» նիստի ժամանակ մեղադրյալ, երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից հեռավար մասնակցելով դատավարությանը՝ նոր քաղաքական նախաձեռնությամբ է հանդես եկել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Վրաստանից չվերահսկվող Աբխազիայից տեղահանված Գիգա Օթխոզորիայի սպանության գործով Ռուսաստանի Դաշնությանը մեղավոր է ճանաչել:
Վրաստանն ու Գերմանիան «Միգրացիայի և շարժունակության մասին» կառավարական համաձայնագիր են ստորագրել:
Վենետիկի հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին Վրաստանի hակակոռուպցիոն բյուրոյի վերաբերյալ զեկույց է հրապարակել։ 15 էջանոց փաստաթուղթը նախանշում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
2024 թվականից կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեղամիջոցներն ամբողջությամբ կֆինանսավորվեն Վրաստանի բոլոր քաղաքացիների համար։
Դեղերի ներմուծումը Վրաստան աճել է 35 տոկոսով։
«Վրաստանի հարաբերությունները Չինաստանի հետ պետք է հավասարակշռված լինեն»,- ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC-ի) նախկին ղեկավար Ամիրան Գամկղրելիձեին պարգևատրել է Գերազանցության շքանշանով՝ առողջապահության համակարգի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, COVID-19 համաճարակի դեմ պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի, բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմի և անձնուրաց աշխատանքի հանուն երկրի, հաջողակ մանկավարժական և գիտական աշխատանքի համար։