Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 2

Թբիլիսիում եվրոպամետ ցույցերի հինգերորդ օրն էր: «Վրացական երազանք»-ին ահնազանդությունն հայտնեցին Իլիայի, ԹՊՀ-ի ուսանողներն ու պորֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև մի շարք դպրոցների աշակերտներ: Ցույցի սկզբից ի վեր ցուցարարների դեմ հատուկջոկատայինները ջրի շիթեր էին կիրառում:

Բալթյան երկրները պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի իխշող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան դատապարտել է Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ բռնությունները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում գրել է, որ Թբիլիսիի փողոցներում բռնությունները չեն կարող ցույցերը դադարեցնելու նշան լինել:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Եվրամիության հետ կապված որոշման պատճառով առաջացած բողոքը ցույց է տալիս երկրում «կարդացածն ընկալելու լուրջ խնդրի» առկայությունը։

Կոբախիձեի հետ համակարծիք է նաև կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Ալեքսանդրե Ծուլաձեն:

Վրաստանը թուրքական «Էնկա» ընկերությանը պետք է 383,2 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում վճարի: Հիշյալ ընկերությունը պետք է Ռիոնի կիրճում կառուցեր Նամախվանիի ՀԷԿ-ը, որը բողոքի ցույցերի ճնշման ներքո այդպես էլ չիրականացվեց: