Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքել է Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) կազմակերպությունն արձագանքելով TV Pirveli հեռուստաընկերության և լրագրող Մայա Մամուլաշվիլիի դեմ դատարանի որոշմանը՝ հայտարարել է, որ Վրաստանում զրպարտության համար լրատվամիջոցների դեմ դատական հայցերը վտանգավոր մարտահրավեր են դարձել։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,4 տոկոս։
Բրիտանական BBC-ն Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին «Ազատ արձակել կամ հետաձգել. Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են դատարան» վերնագրով հոդված է հրապարակել։
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հաստատել է, որ Աջարիայի հանրային հեռարձակողը խտրականություն է ցուցաբերել՝ տարակարծիք լինելու համար աշխատանքից ազատելով լրագրող Նատալի Ջախուտաշվիլիին:
Ռուսաստանը Վրաստանի հետ ցամաքային «Վերին Լարս-Կազբեգի» սահմանին թեթև տրանսպորտային միջոցների համար 12 նոր երթուղի է գործարկել:
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Թբիլիսիում տոնածառի լույսերը վառելուն զուգահեռ հանրահավաք տեղի կունենա։
Վրաստանի Սիղնաղի քաղաքում 18-րդ դարում կառուցված կամարը վնասած վարորդը տուգանվել է 250 լարիով:
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունում հնարավոր է նախատեսված ներքին ընտրությունները հետաձգվեն։
Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի՝ Ջամբուլաթ (Ջաբա) Խոփերիան։
Այս տարի ռուսներն օտար լեզուներ սովորելիս ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են եբրայերեն, վրացերեն, սերբերեն, չինարեն, թուրքերեն և հայերեն լեզուների նկատմամբ։