Դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի և գերատեսչույթան 4 այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ առաջադրանքների վարչության փոխտնօրեն («Խարեբա»-ի տեղակալ) Միրզա Կեզևաձեի նկատմամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ծրագրում լքել Վրաստանը և չի ցանկանում իրադարձությունների զարգացման տարբերակներ տեսնել նման սցենարով։
ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք «շատ բան կարող է տեղի ունենալ», և «Վրացական երազանք»-ի գործողություններին ի պատասխան պատրաստվում են «լրացուցիչ գործողություններ, այդ թվում՝ պատժամիջոցներ», հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտարարել է, որ երկուշաբթի արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության հասնել Վրաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, սակայն ԵՄ-ն պետք է շարունակի աշխատել այդ հարցի ուղղությամբ։
«Վրաստանը չունի այնպիսի ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, ինչպիսին մենք ցանկանում ենք տեսնել եվրոպական հողի վրա», — ասել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստից առաջ:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը եվրոպացի գործընկերների հետ միասին բարձրաձայնել է «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին։
Միացյալ Նահանգների Հելսինկյան հանձնաժողովը, որի անդամները Վրաստանի ներկայիս կառավարությանը լեգիտիմ չեն համարում», հայտարարել է` չնայած ժողովրդի զանգվածային հակազդեցությանը, «Վրացական երազանք»-ը շարունակում է ինտեգրվել ողջ աշխարհի ավտոկրատներին։
Թբիլիսիի քաղաքային դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել մետրոյում երիտասարդին ծեծի ենթարկելու համար մեղադրվող երկու «տիտուշկաներին» (դիմակավորված տղամարդիկ):
«Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ «հանրահավաքներին դիմակավորված իրավապահների նույնականացման անհնարինությունն անպատժելիության վկայություն է»։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքում կրակոցներ են հնչել: Սպանվել է դե ֆակտո պատգամավոր Վախթանգ Գոլանջիան, վիրավորվել է ընդդիմադիր Կան Կվարչիան։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ վարկաբեկիչ արշավին ներգրավված են կեղծ օգտատերեր:
TBC և Bank of Georgia (BOG) վրաստանյան բանկերը հայտարարել են, որ 5 մլն լարի են հատկացնելու եվրոպամետ բողոքի ցույցերից տուժածներին և փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար։
Դեկտեմբերի 19-ին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն առանձին-առանձին հանդիպել են Թբիլիսիում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալան Բերսեին։ Ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել նրան։
«Կոալիցիա փոփոխությունների համար», «Միացյալ ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունները դիմելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ Վրաստան հատուկ առաքելություն ուղարկելու համար։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նախաձեռնած հատուկջոկատայինների և ոստիկանության աշխատակիցների 300 հազար լարի արժողությամբ լանչի համար հայտարարած մրցույթը տապալվել է:
2024 թվականի տասնմեկ ամսվա ընթացքում Վրաստանի հիմնական առևտրային ապրանքը եղել է ավտոմեքենան։