Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,5 տոկոսով՝ 226,5 լարիով և կազմել 1,595 լարի։
Geostat-ի փոխանցմամբ՝ Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 13,3 տոկոսով և կազմել 12645,1 մլն կվտ ժամ:
Վրաստանի 1040 դեղատներում ապրիլի 11-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում 2-րդ խմբի դեղերն առանց էլեկտրոնային դեղատոմսի տրամադրելու փաստեր են բացահայտվել։
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջազգային ճանապարհորդություններից Վրաստանի եկամուտն աճել է 174,8 տոկոսով։
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը խոսելով Վրաստանի ներդրումային միջավայրի մասին՝ առաջնային մարտահրավեր է համարել օրենքի գերակայությունը:
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության (EEAS) միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) և Եվրամիության ճգնաժամային արձագանքման ուղղությամբ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզին:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հացադուլ անող պատգամավորներին, կոչ անելով՝ դադարեցնել բողոքի ակցիան։
Վրաստանում գործող Travelfy-ի տուրիստական գործակալության վաճառքի բաժնի ղեկավար Մարիամ Ջեբուաձեն հայտնել է, որ չնայած ոչ սեզոնային շրջան է, Ամանորի տոնակատարությունները զբոսաշրջության ոլորտում ամենաբուռն են:
Վրաստանի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Ախալքալաքում կնոջ բնակարանի մոտ պայթուցիկ սարք տեղադրած անձին մեղադրանք է առաջադրվել։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Վրաստանը Ուկրաինային գեներատորներ ուղարկելու նպատակով հատկացրել է 1,5 մլն լարի, որն այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 738 հազար 900 դոլար:
«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանը», «Սափարի» կազմակերպությունը, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների», «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստանը», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» և «Սոցիալական արդարության կենտրոնը» ամփոփել են դեկտեմբերի 5-7-ը Բրյուսել կատարած այցը։