Վրաստանի ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականից կավելանա ոստիկանների, զինվորների և անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձը։
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերին դեպի Վրաստան տրանսֆերտների հոսքի ծավալը հասել է ռեկորդային առավելագույնի՝ 521,2 մլն դոլար (1 մլրդ 421,8 մլն լարի), ինչը 151,4 տոկոսով ավելի է 2021 թվականի նոյեմբերի ցուցանիշից:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին` նախորդ ամսվա համեմատ, կենսամակարդակն աճել է 1,2 լարիով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային կայունության, տնտեսական համագործակցության և էներգետիկ անվտանգության հարցեր:
Ղարիբաշվիլին Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի օրինակելի գործընկերությամբ կնպաստեն Հարավային Կովկասի ավելի կայուն ձևավորմանը:
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի խոսքով, Վրաստանն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, և երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում մշտապես զարգանում են։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Թբիլիսիի Պեկի փողոցում գտնվող «Վրաստանի բանկի» կողոպուտի և ապօրինի հրազեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1999 թվականին ծնված մեկ անձ:
Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիան» արձագանքներ է պահանջում «Իմեդի» հեռուստաընկերությունից` իրենց օպերատորի պահվածքի վերաբերյալ:
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին, արձագանքելով տեխնիկական խնդիրների պատճառով իր դատին Սաակաշվիլիի բացակայությանը, ասել է, որ
իրենք անկեղծորեն հույս ունեն, որ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավորություն կտրվի ներկայանալու դատարան։
«Ստրատեգիա Աղմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ առանց հանրային ակտիվության շատ դժվար կլինի փրկել Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը` կոչ անելով կազմակերպել բողոքի ակցիա։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության փոխանցմամբ, 2023 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցների պարբերական տեխզննման բարեփոխման շրջանակներում կսահմանվի ավտոտրանսպորտային միջոցի աղմուկի ստուգման պարտավորությունը և աղմուկի մակարդակի միջին ցուցանիշը (դեցիբելներով):