Վրաստանում շարունակվող եվրոպամետ ակցիաների ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է կիրառել Վրաստանի քսան քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում են նախարարներ, խորհրդարանի անդամներ, իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների պաշտոնյաներ և մասնավոր քաղաքացիներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսաուղերձով դիմել է վրաց ժողովրդին: Ֆրանսիայի նախագահի ուղերձի տեսանյութն ու հայտարարությունը՝ վրացերեն ենթագրով (subtitle), տարածել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Եվրախորհրդարանի բազմակուսակցական պատվիրակությունը համատեղ հայտարարություն է տարածել վրաստանյան զարգացումների վերաբերյալ, որը ներառում է քայլեր՝ ուղղված երկրի ժողովրդավարական ապագային աջակցելուն և ներկա քաղաքական ճգնաժամի բարելավմանը։
Ամերիկացի սենատոր Ջին Շահինը Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ցուցարարների նկատմամբ բռնություն կատարողների դեմ։
Եվրախորհրդարանի խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ժողովրդավարության հետընթացի պատասխանատուների նկատմամբ։
Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով քննարկում կանցկացվի։
Եվրոպական վերլուծական կենտրոնները Եվրամիությանը կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դեկտեմբերի 14-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կողմից Ռուսթավելիի պողոտայի գլխավոր տոնածառի միացումը, երբ այստեղ ավելի քան երկու շաբաթ բողոքի ցույցեր են անցկացվում, «սադրանք» է։
Վրաստանի միակուսակցական, լեգիտիմությունը չստացած խորհրդարանի հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող «Ժողովրդի ուժ» քաղաքական խումբը, որ ընտրություններում մասնակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով, հայտարարեց՝ առանձնանում է «Վրացական երազանք»-ից՝ դառնալով «առողջ ընդդիմություն»:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պետական պաշտպանությունից զրկելու մասին օրենսդրական փաթեթը։
Վրաստանի նախագահի նստավայրում ջեռուցումն անջատված է։ Այս մասին TV Pirveli-ի եթերում ասել է «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
Եվրոպամետ լայնամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին իշխող «Վրացական երազանքը» խստացնում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը։
Վրաստանում հարցված քաղաքացիների 65 տոկոսն աջակցում է եվրոպամետ բողոքի ցույցերին, 61 տոկոսը կարծում է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, իսկ 50 տոկոսի կարծիքով՝ իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը ռուսամետ է։