Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 12

2024 թվականի խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները/կոալիցիաները՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, «Միասնություն — ազգային շարժում»-ը, «Ուժեղ Վրաստան»-ը և «Վրաստանի համար»-ը պնդում են, որ նախագահական ընտրությունների անցկացումը լեգիտիմ չէ։

Դեկտեմբերի 14-ին նշանակված ընտրություններում նրանք քվեարկելու են միակ, հակառակորդ չունեցող թեկնածուի՝ նախկին ֆուտբոլիստ, հակաարևմտյան հայտարարություններով հայտնի պատգամավոր Միխեիլ Կղավելաշվիլիի օգտին։

Դեկտեմբերի 11-ին Վրաստան ժամանած եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությունը դեկտեմբերի 12-ին հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության  կազմակերպությունների (ՀԿ) և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի պատգամավոր Միհալ Շչերբան ասել է, որ իրենք Վրաստանում են վրաց ժողովրդին աջակցելու նպատակով։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստան այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Այս տեղեկությունը տարածել է հանրային պաշտպանի գրասենյակը։

Եվրախորհրդարանի պատգամավորները ժամանել են Վրաստան և հանդիպել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարետ Ուորդը վրացերեն տեսաուղերձ է տարածել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին պատասխանել է «Վրացական երազանք» կուսակցության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպման պատճառով իրեն ուղղված քննադատությանը:

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը X սոցիալական հարթակում հայտարարություն է տարածել, ըստ որի` կանգնած են վրաց ժողովրդի կողքին:

Բրիտանական խորհրդարանի անդամ Բլեր Մաքդուգալը քննարկում է նախաձեռնել «Իմեդի»(Imedi)  հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեի հետ առնչվող Hunnewell Partners ընկերության գործունեության մասին:

Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի հիմնադիր, «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան «Մթավարի արխի»-ում խնդիրների ծագման պատճառը համարում է գործարար Զազա Օքուաշվիլիի քաղաքականությունից հեռանալը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եվրոպամետ ցույցերը ցրող հատուկջոկատայինների և ոստիկանական ուժերի սննդի ձեռքբերման համար նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ծախսել է 516 հազար 185 լարի:

Դեկտեմբերի 12-ից Վրաստանի խորհրդարանում անվտանգության «դեղին մակարդակը» չեղարկվել է։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության համաձայն՝ պետական գույքը խմբակային վնասման մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել։

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հրապարակել է եվրոպամետ ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների վիճակագրությունը։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում էլեկտրամատակարարումն անջատվել է Ռուսաստանի կողմից Աբխազիայում գործող միակ էլեկտրակայանի՝ «Էնգուրհեսի»-ի հարկադիր դադարեցման պատճառով: