Վաշինգտոնը դեռևս չի հստակեցնում, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն «Վրացական երազանք»-ի դեմ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտնում է, որ նախկին վարչապետ, կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին լրացուցիչ տեղեկություն է հրապարակել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկուն՝ նախօրեին «Վրացական երազանք»-ի նշանակած արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպման համար։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրճատում է սակրեբուլոներում (քաղաքային ավագանի) համամասնորեն ընտրված պատգամավորների թիվը, իսկ մեծամասնականի դեպքում՝ ավելացնում։ Չլեգտիմիացված խորհրդարանը, որտեղ միայն իշխող կուսակցությունն է մտել, օրինագիծը քննարկում է արագացված կարգով։
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Ֆինլանդիայի նախկին վարչապետ Սանա Մարինը և ութ այլ նախկին պաշտոնյաներ տարբեր երկրներից իրենց աջակցությունն են հայտնում վրաց ժողովրդին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Շվեդիայի խորհրդարանի անդամ և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր Գուստավ Գետբերգը X-ում գրում է, որ Վրաստանը Եվրոպա է, ոչ մի օլիգարխ չի կարող փոխել այդ փաստը։
«Հիացած եմ վրաց ժողովրդի քաջությամբ»,- X -ում նման գրառում է արել Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը Եվրամիությանը կոչ է անում խիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի իշխանությունների դեմ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության քաղաքականությունը քննադատող ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հանդիպել է հանրապետական սենատոր, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոյի հետ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին գործի է դրել սպառնալիքի լեզվով քաղաքացիական ակտիվիստների հետ հաշվեհարդար տեսնելու մեթոդները:
«Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի (SJC) փոխանցմամբ՝ հասարակական կազմակերպությունների իրավաբանական օգնության ցանցի թեժ գծով վերջին օրերին ստացված տեղեկատվության համաձայն՝ բողոքի ակցիաներին մասնակցող օտարերկրյա քաղաքացիներին կանչում են միգրացիոն վարչություն։
Դեկտեմբերի 11-ին դատավոր Զվիադ Ցեկվավան ցույցի 11 մասնակցի մեղավոր է ճանաչել նոյեմբերի 10-ին Ճավճավաձեի պողոտան փակելու համար։ 500 լարի տուգանք է սահմանվել 8 անձի նկատմամբ, իսկ 3-ի դեպքում` բանավոր նախազգուշացում։
Հանրահավաքներում պիրոտեխնիկայի օգտագործումն արգելելու հետ «Վրացական երազանք»-ը մտադիր է ցուցարարներին արգելել լազեր օգտագործել։
Բաթումիի քաղաքային դատարանում դատավոր Լևան Կոլբաիան քննարկել է պրոֆեսոր Մամուկա Ջորբենաձեի և 4 ուսանողի գործով խափանման միջոցի հարցը։ Դատավորը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։
Վրաստանում շարունակվող ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների և տուժած քաղաքացիների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ ոստիկանությունը բռնի ուժով քաղաքացիների մի մասին տանում է հարցաքննության։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը նշում է, որ կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին «մարզվելիս վնասել է ուսը», «բժշկական աննշան օգնության» համար գտնվել է «Ամերիկյան հոսպիտալ» կլինիկայում։
Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիսիի մունիցիպալիտետի Կազրեթի ավանում այսօր անհայտ անձը հարձակվել է հանրակրթական դպրոցի տեղեկատվական մենեջերի վրա՝ ածելիով վնասել վերջինիս դեմքը։