Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 10

Դեկտեմբերի 16-ին արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդում Եվրամիությունը կքննարկի «լրացուցիչ միջոցները»՝ ի պատասխան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, տեղեկացրել է Եվրահանձնաժողովը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քաղաքացիական նվիրվածության, հատուկ քաղաքացիական պատասխանատվության և անձնական խիզախության համար։

«Վրացական երազանք»-ի մեծամասնությունն ընդառաջել է 8 թիմակիցների՝ 11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանի պատգամավորական մանդատները չեղարկելու խնդրանքին։

Վերջին 10 օրվա ընթացքում Թբիլիսիում ընթացող ցույցերի ժամանակ ուժայինները վնասվածքներ են հասցրել ավելի քան 70 լրագրողի և օպերատորի, բայց մինչ օրս Հատուկ քննչական ծառայությունը հանցագործություն կատարած ոչ մի անձի չի հայտնաբերել:

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթն արձագանքել է Թբիլիսիում ընթացող իրադարձություններին:

ԱՄՆ դեսպանատունը Վրաստանում կատարվող իրադարձություններին է անդրադարձել` հայտարարելով, որ բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն «դաժան ու չարդարացված» բռնությունների համար։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը սոցցանցում կադրեր և հայտարարություն է տարածել Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի մասին։

Վրաստանի ոչ լեգիտիմ խամաճիկ կառավարությունը շարունակում է դաժանորեն հարձակվել վրացիների վրա, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնը:

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը կլինիկայում «TV Pirveli»-ի լրագրողին և օպերատորին այցելելուց հետո ասել է, որ «ավազակային խմբերի» հարձակումներն անընդունելի են։

«Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ հարկային օրենսգրքում նախատեսում են փոփոխություններ կատարել և թանկացնել ծխախոտի ու «այկոս»-ի ակցիզը (անուղղակի հարկի տեսակ)։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է պարզեցնել ներքին գործերի նախարարարության (ՆԳՆ) աշխատակից դառնալու կարգը:

«Վրացական երազանք»-ը խորհրդարան է ներկայացրել պիրոտեխնիկայի ներմուծման և առքուվաճառքի կանոնների խստացման օրինագիծ:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է պարզեցնել պետական ​​հատվածում վերակազմավորմանն առնչվող հարցերը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հաղորդագրություն է հրապարակել խմբակային բռնությանը մասնակցելու մեղադրանքով մեկ անձի՝ 1997 թվականին ծնված Վ. Թ.-ի ձերբակալության մասին։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) հայտարարություն է տարածել, ըստ որի` մարդու իրավունքների պաշտպանության օրը տեղի են ունենում  իրավունքների զանգվածաբար ոտնահարումներ:

Էներգետիկ ոլորտում տիրող բարդ իրավիճակի պատճառով Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը որոշել է դադարեցնել ուսումնական գործընթացը դեկտեմբերի 11-ից 17-ը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը երկամսյա կալանքի տակ է թողել լրագրող Նիկա Կացիային։