Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաներկայացման կապակցությամբ Վրաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցչությունը խոր մտահոգություն է հայտնել։ ՄԱԿ-ի ներկայացուցչության կարծիքով` օրինագծի ընդունումը կվտանգի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ «գործակալների մասին օրենքի» վերսկսման կապակցությամբ։
Թբիլիսիում ապրիլի 9-ին տեղի ունեցած ողբերգությունից անցել է 35 տարի: 1989-ի այս օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հարգանքի տուրք է մատուցել 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
Վիրահայոց թեմը, վիրահայ համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
Թբիլիսիում «Եվրոպայի օրը» նշելու համար Վրաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 600 հազար լարի է հատկացրել։
Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ TBC Bank Group-ը, ցանկանում է ձեռք բերել ուկրաինական Fondy վճարային ծառայությունը:
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել չորս անձի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) փաստով։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) «անհիմն» է որակել Թբիլիսիում ամերիկացի դիվանագետների դեմ ռուսական ակուստիկ զենքի կիրառման հավանականությունը: