
«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ուշ՝ Հայաստան։
Օրենսդրական տեղեկագրում հրապարակվել է «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի ստորագրած ԱՄՆ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի»՝ FARA-ի «բառ առ բառ թարգմանության» օրինագիծը։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ու ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը համատեղ հայտարարությամբ արտահայտել են իրենց մտահոգությունը «Վրացական երազանք»-ի ընդունած նոր օրենքների վերաբերյալ։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Վրաստանի վերաբերյալ իր առաջին մեկնաբանությունն արեց ապրիլի 2-ին. նոր վարչակազմը պահպանել է նախորդ վարչակազմի քննադատական տոնը «Վրացական երազանք»-ի կառավարության նկատմամբ։
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմի նոր մաքսային քաղաքականության մասին, որով սահմանվում է առնվազն 10 տոկոս մաքսատուրք օտարերկրյա երկրներից ԱՄՆ ներմուծման վրա, իսկ որոշ դեպքերում մաքսատուրքերը հասնում են մինչև 50 տոկոսի:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) արձագանքել է «Վրացական երազանք»-ի ընդունած ԱՄՆ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի»՝ FARA-ի «բառ առ բառ թարգմանության» օրինագծին։
Գերագույն դատարանի դատավոր Ռևազ Նադարաիան նշանակվել է Սահմանադրական դատարանի դատավոր։
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Իրակլի Բերաիային նշանակել է ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարի պաշտոնում։
«Վրացական երազանք»-ը առանց վիզայի Վրաստան մուտք գործած ուկրաինացի քաղաքացիների երկրում մնալու իրավունքը 3 տարուց դարձրել է 1 տարի։
«Երեկվա իրադարձությունը հզոր հարված էր ռեժիմին», — այսպես է արձագանքել Վրաստանի հինգերորդ նախագահը ԵՄ-ի արձագանքներին ու նախազգուշացումներին, որոնք ուղղված են «Վրացական երազանք»-ի կառավարությանը։
Անցած ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսվել է 97 օտարերկրյա քաղաքացի։
Եվրոպամետ ցույցերի ընթացքում ձերբակալված անձանց ծնողներն ու ընտանիքի անդամները հասարակական շարժում են հիմնել, որի մասին հայտարարել են խորհրդարանի մոտ ցույցի ընթացքում։
Իլիայի պետական համալսարանի ուսանողական շարժումը հայտարարել է, որ իրենք միանալու են ապրիլի 8-ին կայանալիք բողոքի ցույցին՝ քաղբանտարկյալների ընտանիքների հետ միասին։
Պարենի ազգային գործակալությունը հաղորդագրություն է տարածել մարտի 28-ին «Վիմ-Բիլ-Դան Ջորջիա» ՍՊԸ-ում («Սոփլիս Նոբաթի») անցկացված պետական վերահսկողության մասին։ Գործակալության տվյալներով՝ լաբորատոր փորձարկումները հինգ նմուշի մեջ հայտնաբերել են աֆլատոքսին M1-ի չափազանց բարձր մակարդակ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի տվյալներով՝ արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող վրացի պաշտոնյաների թիվը գերազանցել է 200-ը։
Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 11 անձանց գործի դատավարությունը դատավոր Նինո Գալուստաշվիլին հետաձգել է մինչև ապրիլի 24-ը։ Այսօր նշանակված էր գործի հիմնական լսման առաջին նիստը։