Երեկվա օրը համառոտ. ապրիլի 25

Վրաստանը գրեթե հինգ ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեսպան չունի։ «Վրացական երազանք»-ի կառավարության փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ԱՄՆ-ի նոր վարչակազմի ղեկավարությամբ իր առաջին այցի ժամանակ խոսել է նոր դեսպանի մասին։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ սկսում է իր համախոհների հետ աշխատանքը մայիսի 26-ին` Անկախության օրվան նախապատրաստվելու համար։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից։

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Սուրբ Զատկի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի։

Վրացի ակտիվիստի մազերը քաշած ոստիկան Ռոլանդ (Ռոնի) Մեսխին նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարար (ՆԳ) Վախթանգ Գոմելաուրիի առաջին տեղակալ:

Վրաստանում գործող «զանգերի կենտրոնի» A.K. Group-ի սխեմայի «խարդախների» մի մասը շարունակում է գումար գողանալ տարբեր երկրների քաղաքացիներից:

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը կազմել է 3 մլն 704 հազար 500 մարդ` 9900-ով ավելի նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Նախկին քաղաքացիության հիման վրա Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 131 քաղաքացի. ՀՀ-ն վարկանիշային աղյուսակում 3-րդն է:

«Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ» (PMCG) կազմակերպության վերլուծության համաձայն ՝ 2025 թվականի մարտին ամսական աշխատավարձ է ստացել 962 հազար 985 քաղաքացի, ինչը տարեկան աճ է կազմում 0.3%-ով։

Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետում մանգան արդյունահանող «Ջորջիան մանգանեզ» ընկերությանը կառավարող «Ճիաթուրա նենեջմենթ քոմփանի»-ի (CMC) հանքափորները միմյանց զգուշացնում են չստորագրել ընկերության առաջարկած դիմումի ձևը, քանի որ դա նրանց աշխատատեղերի կորուստ կարժենա։ 

Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) լրատվական քաղաքականության քննադատության պատճառով հեռուստաալիքի տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին սպառնում է աշխատանքից ազատել ևս մեկ աշխատակցի՝ մոնտաժող-օպերատոր Գիվի (Գիգա) Կիտիային։ Բերձենիշվիլին օպերատորին արգելել է առաջիկա 12 ամիսների ընթացքում հրապարակայնորեն հայտարարություններ անել:

Բրյուսելում հրապարակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ավանդական տարեկան զեկույցը, որը ներառում է Դաշինքի 2024 թվականի գործունեությունը և գործընկեր երկրների հետ հարաբերությունները։

2025 թվականի մայիսի 16-ից Աֆղանստանի, Բանգլադեշի, Գանայի, Եթովպիայի, Էրիթրեայի, Եմենի, Կամերունի, Կոտ դ’Իվուարի, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության, Մարոկկոյի, Նիգերիայի, Պակիստանի, Սոմալիի, Սիրիայի, Սուդանի, Տանզանիայի և Ուգանդայի քաղաքացիներին թույլատրվելու է Վրաստան մուտք գործել մասնակիորեն խստացված կանոններով։

Օզուրգեթի-Թբիլիսի գնացքում հրդեհ էր բռնկվել. տուժածներ չկան:

Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել։