Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արձագանքել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր հետազոտության արդյունքներին, ըստ որի՝ մարտյան հարցումների համաձայն, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» ունի 14 տոկոս վստահություն, իշխող թիմը՝ 19 տոկոս:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին երկրում էլեկտրաէներգիայի ներմուծման արժեքը ռեկորդային ցածր մակարդակի վրա է եղել։
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մարտին Թբիլիսիի նորակառույց շենքերում բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին արժեքն ըստ թաղամասերի։
Թուրքիայի քաղաքացին փորձել է, հագուստի տակ թաքցրած, ապօրինի ճանապարհով թմրանյութ պարունակող հաբեր ներմուծել Վրաստան։
2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Վրաստան բենզինի և դիզվառելիքի ներմուծումն աճել է։
Մեկ տարվա ընթացքում մոտ 30 հազար վարորդի թեկնածու հաջողությամբ հաղթահարել է վարորդական իրավունքի գործնական քննության երկրորդ փուլը:
Bloomberg միջազգային ազդեցիկ պարբերականն «Ինչպես Վրաստանը կարողացավ հաղթահարել համաշխարհային տնտեսական անկման միտումները» վերնագրով հոդված է հրապարակել Վրաստանի տնտեսական հաջողությունների և ներդրումային դրական միջավայրի մասին:
«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)» վերջին հետազոտության համաձայն՝ Վրաստանում հարցվածների 43 տոկոսը կողմ է Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով այլ երկիր տեղափոխելուն։ IRI հրապարակած հետազոտության տվյալներով` հարցվածների 89 տոկոսը լիովին կամ քիչ թե շատ կողմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը:
IRI-ի ներկայացրած հետազոտության համաձայն, Վրաստանում հարցվածների մեծ մասը հավանում է բանակի գործունեությունը, որին հաջորդում են պատրիարքարանն ու ոստիկանությունը։ Հետազոտության համաձայն՝ Վրաստանում հեռուստաընկերություններից ամենավստահելին իշխանական «Իմեդի»-ն է:
Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարության տվյալներով, ավարտվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման առաջին փուլը։
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեին հյուրընկալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Լատվիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Էդգարս Ռինկևիչն արձագանքել է Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների և Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հանդիպմանը և նշել, որ իրենք ցանկանում են տեսնել Վրաստանի իրական հավատարմությունը եվրոպական արժեքներին։
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի խոսքով, Եվրամիության արտաքին գործերի խորհրդի (FAC) նիստի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է բարեփոխումների իրականացման գործընթացը։