
Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կայացավ պահանջատիրական ցույց` նվիրված Հայոց ցեղասպանության 110-ամյակին։ Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, մատուցվել է Բարեխոսության կարգ, աղոթք` նվիրված 1915 թ Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 1,5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների հիշատակին։
«Վրացական երազանք»-ի կառավարությունում ևս մեկ փոփոխություն կա. ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն հրաժարական է տալիս, նրան կփոխարինի Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական անդամ Ռևազ (Ռեզի) Սոխաձեն։
«Վրացական երազանք»-ի խորհրդարանական բյուրոն հավանություն է տվել ՆԳՆ-ի պատրաստած օրենսդրական փոփոխությունների փաթեթին։
Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում հայտնված վիճաբանության աուդիոձայնագրությունները կապ չունեն ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության անդամների հետ, գրել է փաստերի ստուգման «Միթերի դետեկտոր» հարթակը:
Իտալիայի խորհրդարանի պատգամավորները քննարկել են Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
Մայիսի 1-ին 10 անկախ արհմիություններ և հասարակական միավորումներ Կոլտնտեսության հրապարակից երթ կանցկացնեն՝ ի նշան բողոքի պետական ծառայողների նկատմամբ բռնաճնշումների և երկրում տիրող անարդար սոցիալական քաղաքականության։
Տեղի է ունեցել ցույցերի ընթացքում ձերբակալված 8 քաղբանտարկյալների դատավարությունը։ Սկսվել է ապացույցների փորձաքննության փուլը։
«Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» և «կրիպտոարժույթի գործով» դատապարտված Գիորգի Բաչիաշվիլիի ամերիկացի փաստաբանն ասել է, որ «երկու երկրների հետախուզական գործակալությունների վրա հիմնված հավաստի տեղեկություններ ունի», որ թաքնված Գիորգի Բաչիաշվիլիի կյանքին վտանգ է սպառնում։
«Վրացական երազանք»-ի ստեղծած քննչական հանձնաժողով չներկայանալու պատճառով Թբիլիսիի քաղաքային դատարանն ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի համար 50 հազար լարի գրավ է սահմանել։
Վրաստանի հանրային ռեեստրը բավարարել է ռուսամետ ու հոմոֆոբ տրամադրություններով հայտնի «Ալտ-Ինֆո» կուսակցության դիմումը և գրանցել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Պահպանողականները Վրաստանի համար»։
«Վրացական երազանք»-ի կառավարության նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Վատիկանում կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։
Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային պատահարից մեկ մարդ է զոհվել:
Ապրիլի 25-ի ժամը 18:00-ին Բաթումիի Եվրոպայի հրապարակում տեղի կունենա հաջակցություն ԶԼՄ-ների բողոքի ցույց՝ պահանջելով ազատել Մզիա Ամաղլոբելիին անօրինական բանտարկությունից։