
Երեկ՝ ապրիլի 23-ին, Թբիլիսում վիրահայերը Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 110-ամյակին նվիրված ջահերով երթ անցկացրին:
«Վրացական երազանք»-ի կառավարության որոշմամբ, Վրաստանում ստեղծվել է պետական բյուջեից հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման գործակալություն։
Եռօրյա այց Թբիլիսի և հանդիպումներ միայն «Վրացական երազանք»-ի կառավարության հետ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Թբիլիսի է ժամանել ապրիլի 22-ին: Սա առաջին այցն է Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքները դեռևս վիճարկվում են, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության բացահայտումների հիման վրա։
«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ՄԱԿ-ում Բուրունդիի, Լեսոտոյի, Նեպալի և Քուվեյթի մշտական ներկայացուցիչների հետ. նրանք ապրիլի 21-27-ը կլինեն Վրաստանում։
«Վրացական երազանք»-ի կառավարության էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան ԱՄՆ-ում են։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար Օլեգ Բարցիցը «Վրացական երազանք»-ի կառավարությանն առաջարկել է չեղյալ համարել «Օկուպացված տարածքների մասին օրենքը»։
Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետում մանգան արդյունահանող «Ջորջիան Մանգանեզ» ընկերությանը կառավարող «Ճիաթուրա նենեջմենթ քոմփանի»-ն (CMC), որը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, թե ստորգետնյա աշխատանքները չեն վերսկսվելու, այժմ հայտարարել է, որ «ծրագրված է Ճիաթուրայում հանքարդյունաբերության վերականգնումը և վերակազմավորումը»:
Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC Media լրատվականի համահիմնադիր և համատնօրեն Մարիամ Նիկուրաձեին, որ նաև OC Media-ի լուսանկարիչն է, Վրաստանի ոստիկանությունը չորրորդ անգամ է տուգանել «ճանապարհը փակելու» համար։ Նա ընդհանուր առմամբ 20 հազար լարիի չափով տուգանվել է։
Զատիկի գիշերը խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված ցուցարարը (Գիորգի Օրթոիձե) դատապարտվել է 5-օրյա վարչական կալանքի։ Ռուսթավելիի պողոտայում` Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել էին Սուրբ Զատկի նախօրեին ձերբակալված Գիորգի Օրթոիձեի ընտանիքի անդամներն ու ընկերները. նրանք բողոքում են Օրթոիձեի ձերբակալության և նրա նկատմամբ 5-օրյա վարչական կալանք կիրառելու դեմ։
«Ուսանողների ֆինանսավորման ծրագրի շրջանակներում մարտի 5-ից Թբիլիսիի քաղաքապետարանն ստացել է 1900 հայտից ավելի, որոնցից 254-ն արդեն հաստատվել են», — ասել է Թբիլիսիի քաղաքապետ, միաժամանակ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, նախատեսվում է վերանորոգել մետրոյի «Դիդուբե» կայարանի վերին ելքի մերձակայքում գտնվող տարածքը։
Քաղբանտարկյալ Իրակլի Քերաշվիլիի քրոջը` Քեթի Քերաշվիլիին, ոստիկանությունը տուգանել է 5000 լարիի չափով։ ՆԳՆ-ից ասում են՝ քաղաքացիները SMS-ի միջոցով տուգանքներ են ստացել ՝ցույցերի կանոնները խախտելու համար
Առանձնապես խոշոր չափի առանց ակցիզային հարկի ծխախոտ պահելու համար Քննչական ծառայությունը ձերբակալել է մեկ քաղաքացու։
Ապրիլի 26-ին Թբիլիսիում հայտարարվել է «Ազատության երթ»։