
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Ջին Շահինը ողջունել է Միացյալ Թագավորության կիրառած պատժամիջոցները վրաց պաշտոնյաների դեմ։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ժամանել է Վրաստան։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կոչ է արել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին` «մակերեսորեն» չնայել Վրաստանում ընթացող գործընթացին և դրանք քննարկելիս հիմնվել «ստուգված փաստերի» վրա։
Ապրիլի 22-ին լրացավ Մզիա Ամաղլոբելիի կալանքի տակ գտնվելու հարյուր օրը։ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել Մզիա Ամաղլոբելիի ազատազրկման 100-րդ օրվա վերաբերյալ և X սոցիալական ցանցում գրել, որ Ամաղլոբելին «դարձել է մամուլի ազատության խորհրդանիշ»։
Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) հայտարարություն է տարածել Մզիա Ամաղլոբելիի ազատազրկման 100-րդ օրվա վերաբերյալ և նշել՝ Ամաղլոբելիի ձերբակալությունն ազատ խոսքը ճնշելու փորձ է:
Վրաստանում մեկնարկել է 2025 թվականի միասնական ազգային քննությունների նախապատրաստական փուլը, և պաշտոնական տվյալներով` դիմորդները 39 հազարից ավելի են 2025 թվականի միասնական ազգային քննություններին։ Վրաստանում վերջին 5 տարիների համեմատ՝ բացառությամբ 2021 թվականի, այս տարի ավելի քիչ դիմորդ է գրանցվել միասնական ազգային քննություններին մասնակցելու համար:
Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների TOP-10 երկրների շարքում է և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
2025 թվականի առաջին երեք ամիսներին՝ հունվար-մարտին, վրացական միջանցքով տարանցիկ բեռնափոխադրողների թիվը նվազել է 5 տոկոսով։
Վրաստանի Մառնեուլի քաղաքի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեի հորը պատկանող ընկերությունը՝ «Քցիա» ՍՊԸ-ն, շահել է քաղաքապետարանի հայտարարած 5 մլն 159 հազար 826 լարի արժողությամբ մրցույթը։
Թբիլիսիի քաղաքապետարանը 2,5 միլիոն լարի նախահաշվային արժողությամբ մրցույթ է հայտարարել «Սադգուրիս մոեդանի» (Կայարանի հրապարակ) և Ցոտնե Դադիանի փողոցներն իրար կապող կամրջի նախագծման համար։
Վրաստանում ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, իրացնելու կամ իրացնելու փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ։
Երկօրյա որոնումներից հետո ապրիլի 21-ին Վրաստանի Գարդաբանիի մունիցիպալիտետի Փոլադաանթկարի գյուղի ջրամբարում հայտնաբերվել են տղամարդու և նրա երկու երեխայի մարմինները: Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարները։