
Երեկ՝ ապրիլի 21-ին, Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույց էր անցկացվում ի պաշտպանություն ապրիլի 20-ին՝ Սուրբ Զատկի երեկոյան ձերբակալված ցուցարարների։ Ապրիլի 20-ի ցույցից 2 ցուցարար էր բերման ենթարկվել, նրանք վարչական կալանքի տակ են:
Ապրիլի 21-ին` այն բանից հետո, երբ ցուցարարները փակել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան, ոստիկանները բռնի ուժով հեռացրել են նրանց և բացել ճանապարհը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ առավոտվա ցույցի ժամանակ երեք ցուցարար է ձերբակալվել, ավելի ուշ տեղեկություն տարածվեց երթի ժամանակ ևս մեկ ցուցարարի ձերբակալման մասին:
Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն Թբիլիսիում: Ներկայացնում ենք կայանալիք միջոցառումների օրակարգը։
Ապրիլի 21-ին 88 տարեկանում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Կասա Մարտայի իր նստավայրում:
«Իմ մտքերն այն միլիոնավոր կաթոլիկների հետ են, որ սգում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահը Զատկի երկուշաբթի օրը», — գրել է Վրաստանի հինգերորդ նախագահը X հարթակում` իր ցավակցությունը հայտնելով Հռոմի պապի մահվան կապակցությամբ։
«Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն գրել էր. «Ես իմ խորին վիշտն եմ հայտնում Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ»:
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարան է ներկայացվել օրենսդրական առաջարկ, ըստ որի` պետական և մասնավոր բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում վրաց լեզվի ուսուցումը բակալավրիատում պետք է պարտադիր դառնա:
Բաթումիում եվրոպամետ ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեն դատարանից պահանջում է մի քանի ժամով ազատ արձակել իրեն` եկեղեցական ծիսակարգով պսակադրության համար։
Վրաստանը Չինաստան մեղր արտահանելու թույլտվություն է ստացել. համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին և Չինաստանի առևտրի փոխնախարար Լին Ծին` Թբիլիսիում առևտրատնտեսական համագործակցության երկկողմ հանձնաժողովի նիստում։
Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ քաղաքային տրանսպորտը շարունակում էր քաղաքացիներին սպասարկել անվճար և ավելի երկար ժամանակ։ Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի` գործել են նաև ժամանակավոր երթուղիներ։