Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալիան արձագանքել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող երեխաների բարեկեցության ուսումնասիրությանը` նշելով, որ երեխաների բարեկեցությունը պետության առաջնահերթություններից է։
Վրաստանի խորհրդարանը քննարկում է «Ջրային ռեսուրսների կառավարման մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է եվրոպական չափանիշներին համապատասխան։
Վրաստանի ընդդիմադիր կին պատգամավորները խորհրդարանում ճեպազրույց են անցկացրել՝ կոչ անելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպել ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների մայրերին։
Վրաստանի երկաթուղու և ավտոարտադրողների համատեղ աշխատանքի արդյունքում սկսվում է ավտոմեքենաների փոխադրումը երկաթուղով։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին կողմ է դատաիրավական համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը։ Իոսելիանին հայտարարել է, որ Եվրամիության 12 հանձնարարականներից մեկը՝ անկախ հանրային պաշտպանի ընտրությունը, կատարվել է։
Արևելյան և Արևմտյան Վրաստանը կապող ավտոմայրուղու շինարարական աշխատանքներն իրականացնող աշխատակիցների մի մասը երկրորդ օրն է գործադուլ է հայտարարել։
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով միջպետական հայցը։ Սա Վրաստանի և Ռուսաստանի միջև 4-րդ վեճն է Ստրասբուրգում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, Black Sea Arena-ն Վրաստանում սկսում է լայնածավալ արշավ՝ Starring Georgia-ն։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ 2022 թվականին խորհրդարանի 18 անդամ երբևէ ելույթի իրավունքից չի օգտվել։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) աջակցությամբ «Երեխաների բարեկեցության հարցման» արդյունքները, որն անցկացվել է 2022 թվականի հուլիսից սեպտեմբեր ամիսներին:
Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը 61 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան մինչև 177 միլիոն դոլար:
2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը ռեկորդային մակարդակի է հասել:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հերքում է այն տեղեկությունը, թե Վրաստանը նոր է սկսել կիրառել միջազգային պատժամիջոցները, որոնք արգելում են թանկարժեք մեքենաների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս։
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է: Նա հանդիպել է Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևի հետ և քննարկել «տնտեսական համագործակցության» հարցեր։
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 390,960 մլն դոլարով, նախորդ ամսվա համեմատ՝ 208,504 մլն դոլարով։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, տարեվերջին Վրաստանի թեկնածուի կարգավիճակի որոշումը կախված կլինի տարածաշրջանում իրադարձությունների զարգացումից։