Հայոց ցեղասպանության օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ, Թբիլիսիում արդեն ավանդական դարձած ջահերով երթ կանցկացվի:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը՝ «Վրաստանի ուկրաինացումից խուսափելու» մասին:
Վերջին մի քանի օրերին ոստիկանությունը «գործակալների օրենքի» դեմ կազմակերպված հանրահավաքից 40 քաղաքացու է բերման ենթարկել։
Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «գործակալների օրենքի» դեմ ակցիայի ժամանակ իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողների գործունեությունը խոչընդոտելու փաստով։
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների օրենքի նախագիծը, որով չեղյալ է հայտարարվում օֆշորներից ընկերությունների տեղափոխման հարկերը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է. «Ընտրությունները վճռորոշ են ոչ թե «երազանքից» (նկատի ունի իշխող «Վրացական երազանքին»- հեղ.), այլ՝ վրացական մղձավանջից ազատվելու համար»:
Վրաստանի խորհրդարանը «անվտանգ միջավայրի» նկատառումներով առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չի տվել մասնակցել ապրիլի 19-ի լիագումար նիստին։
Ապրիլի 20-ին Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում կանայք երթ կանցկացնեն՝ ընդդեմ ռուսական օրենքի: