«Վրաստանի բանկի» (Bank of Georgia) Զուգդիդիի մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակման մեջ մեղադրվող Բադրի Էսեբուան տեղափոխվել է հոգեբուժական փորձաքննության։
2021 թվականի տվյալներով Վրաստանում հաշվառված է հոգեկան և վարքային խանգարում ունեցող 84 հազար 142 մարդ:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության հաշվետվության մեջ նշվում է, որ 2023 թվականի հուլիսից նախատեսվում է ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումները վերահսկել հատուկ սարքերով։
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քվորումի բացակայության պատճառով այսօր՝ ապրիլի 19-ին, կրկին տապալվեց դատաիրավական համակարգում կոռուպցիան և իրավախախտումների այլ տեսակներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով քվեարկությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այսօր Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիին է փոխանցել Եվրահանձնաժողովի համար նախատեսված զեկույցը, որն առաջին անգամ պատրաստվել է կոպենհագենյան չափանիշներին համապատասխան՝ ընդլայնման փաթեթի շրջանակներում:
Նինոծմինդայի մանկատանը երեխաների նկատմամբ բռնության գործն ուղարկվել է Ստրասբուրգի դատարան, որտեղ մանկատան սաների շահերը կպաշտպանի «Սափարի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
Մարտի 2-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված «Պուբլիկա» լրատվական ընկերության տնօրեն, լրագրող Զուրա Վարդիաշվիլիին դատարանը տուգանել է 2 200 լարիով։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։
Վրաստանի «Ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Լևան Սիլագավայի խոսքով՝ այսօր Վրաստանում կա մոտ 80 ալրաղաց, որոնց մի զգալի մասի աշխատանքը դադարեցված է, այդ թվում՝ խոշոր ալրաղացներինը:
Վրաստանի իշխանամետ համարվող POSTV հեռուստաընկերությունից հեռացված լրագրող Սոփիկո Կաճարավան հեռուստաընկերության տնօրեն Շալվա Ռամիշվիլիի դեմ «Լրագրողական էթիկայի խարտիա»-ում բողոք է ներկայացրել: