
«Վրացական երազանք»-ը նոր քարոզչական հնարքներով սկսել է վրաց հասարակությանը նախապատրաստել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկմանը` ասում են փորձագետներն ու պնդում, որ իշխող ուժը, ինչպես միշտ, փորձում է վրաց հասարակությանը մոլորեցնել և դրա համար կիրառում է զգայական միջոցներ: «Վրացական երազանք» կուսակցության անդամները չեն բացառում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկումը։ Ավելին իմանալու համար կարող եք կարդալ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի «Վիզային ռեժիմի չեղարկումը հեշտացնելու հեռանկարը. ինչ է պետք իմանալ» և «Վրաստանի վիզայի ազատականացումը վտանգի տակ. արձագանքներ» հոդվածները:
Շվեդիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մարիա Ստենեգարդը քննադատել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի կողմից «Դրամաշնորհների մասին օրենքում» կատարած փոփոխությունները:
Լեհաստանն արգելել է եվրոպամետ ցուցարարների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու վրացի 8 իրավապահների մուտք գործել իր երկրի տարածք։
«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ` Վրաստանը նոր դեսպաններ ունի Սլովակիայի Հանրապետությունում, Իռլանդիայում և Մալայզիայում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնը X էջում արձագանքել է վրացի 8 իրավապահի նկատմամբ Լեհաստանի կիրառած վիզային սահմանափակումներին՝ գրելով, որ շնորհակալ է այդ խիստ արձագանքի համար։
«Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի քննարկմանը չներկայանալու համար Թբիլիսիի քաղաքային դատարանն ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի նկատմամբ խափանման միջոց է սահմանել 30 հազար լարի գրավը:
Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի իրավունքները հետևողականորեն խախտվում են, և դրա պատճառով իրավաբանները պատրաստվում են բողոք ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ստրասբուրգ:
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալիի շրջան) այն բնակիչները, որ ունեն նաև Ռուսաստանի քաղաքացիություն, պարզեցված ընթացակարգով վարորդական իրավունք կստանան։ Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Եվրոպամետ ցույցի մասնակիցները պատրաստվում են Սուրբ Զատիկը նշել Ռուսթավելիի պողոտայում. հավաքը Քաշուեթիի տաճարում կսկսվի վաղը՝ ապրիլի 19-ի ժամը 19:00-ին։
2025 թվականի մարտին արտերկրից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 292 մլն դոլար, ինչը 4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
2024 թվականին Վրաստանի կառավարության անդամների, խորհրդարանի և այլ պետական ծառայողների գործուղումների վրա բյուջեից ծախսվել է 71,3 միլիոն լարի (25,9 միլիոն դոլար):