Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։ Նրանք կարծում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «ռուսական օրենքը» հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, Վրաստանի ժողովրդի կամքին, որ Վրաստանը դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, Վրաստանի ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ նպատակին։
Վրաստանի հարցերով աշխատող Եվրախորհրդարանի երեք բարձրաստիճան պատգամավորներ հայտարարել են, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծն անհամատեղելի է Եվրամիության արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ոստիկանության կողմից ցույցերը ցրելու կապակցությամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին արձագանքել է «գործակալների մասին օրենքի» շուրջ զարգացումներին և կոչ է արել Վրաստանի իշխանություններին չընդունել օրենք, որը հակասում է Վրաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության ցանկություններին՝ լիակատար ինտեգրմանը Եվրամիությանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին նախաձեռնած և առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին»: Նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին չանտեսել նախազգուշացումները, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին։
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Վրաստանի երիտասարդության նախկին ներկայացուցիչներն արձագանքել են Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա պետության շահերի կրողի» մասին օրենքին, որը հայտնի է որպես ռուսական օրենք:
Վրաստանի նախագահը վետո է դրել խորհրդարանի ընդունած օրենքի վրա, ըստ որի` վերանում են կանանց համար նախատեսված քվոտաները։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է ապրիլի 17-ին կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիային: Դիմելով հավաքվածներին` նախագահն ընդգծել է, որ «սադրանքների և ճնշումների ժամանակը չէ»։
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին, որին ապրիլի 17-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման էր ենթարկել, ասել է, որ իրավապահները «մահակներով ծեծել են» իրեն: