
«Վրացական երազանք»-ի կառավարությունը վերջնականապես արգելեց օտարերկրյա դրամաշնորհների ընդունումն առանց կառավարության համաձայնության։
«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սա Կղավելաշվիլիի առաջին այցն է արտերկիր։ Կղավելաշվիլին Բաքվում կրկնել է Ալիևի տեսակետները. նա ապրիլի 28-29-ը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն։
Ապրիլի 15-ին Լիտվայի ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը հրապարակել է Վրաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնց նկատմամբ Լիտվան վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում ցույցերը ճնշելու, ընդհանուր ժողովրդավարական հետընթացի և հակաարևմտյան արտաքին քաղաքականության կուրսի պատճառով։
Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի (ՆԳ) նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ իր կուսակցությունը չի բացառում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մասնակցությունն ընտրություններին։
Գերմանական իրավապաշտպան և հակակոռուպցիոն միջազգային «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (TI) կազմակերպությունը քննադատել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած սահմանափակող օրենսդրական փոփոխությունները և համերաշխություն հայտնել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը:
«Վրաստանը պայքարում է. ազատություն, իրավունքներ, ժողովրդավարություն»` այս վերնագրով Վրաստանի եվրոպամետ բողոքի ցույցերն ու «Վրացական երազանք»-ի բռնաճնշումները Իտալիայի խորհրդարանի քննարկման հիմնական թեմաներն էին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնը X էջում գրել է, որ «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը փորձում է արգելել միջազգային աջակցությունը վրաց ժողովրդին։
Պաատա Սալիային «Վրացական երազանքի»-ի միակուսակցական խորհրդարանում փոխարինել է Իոսեբ Ջորբենաձեն։
«Գիրչի — առավել ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան դատապարտվել է 12-օրյա վարչական կալանքի՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Դատավոր Կոբա Չագունավան բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված Մաթե Դևիձեի քրոջը՝ Էլենե Դևիձեին տուգանել է 5000 լարիի չափով՝ «ճանապարհ փակելու համար»։
Չնայած բազմաթիվ դիմումներին, Մզիա Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, հայտնել է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA), որը այլ փաստաբանների հետ միասին պաշտպանում է լրագրող Մզիա Ամաղլոբելիի իրավունքները:
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալու համար քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել 10 հազար լարի գրավը:
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ախալքալաքի մունիցիպալիտետում ապրիլ ամսվա ընթացքում կարմրուկի 5 դեպք է գրանցվել։
Հայտնի մոդել, դերասանուհի, տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեի սպանության համար մեղադրվող Բեքա Ջաիանին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման։
Վերջին շաբաթներին Վրաստանում առատ տեղումներ են. անձրևաջրերը կրկին լցվել են պատմական Սվետիցխովելիի տաճարը, որը կառուցվել է 11-րդ դարում Մցխեթայում։ Քաղաքացին ապրիլի 15-ին սոցցանցում հրապարակել է ջրի ներհոսքի լուսանկարները, իսկ տեղեկությունը նույն օրն ավելի ուշ հաստատել են Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության գործակալությունից։