
Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանք»-ի չորս բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 89 կողմ և 3 դեմ ձայներով ընդունել է քննադատական բանաձև Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եվրախորհրդարանը պատրաստվում է ևս մեկ բանաձև ընդունել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Գերմանիայի ապագա կառավարության համար կազմված կոալիցիոն համաձայնագրում խոսվում է նաև Եվրոպական միությանը Վրաստանի միանալու մասին։
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը X-ում գրել է, որ Գերմանիան ու Եվրամիությունը Խորհրդային Միության հետ համեմատելը սխալ է, ինչպեսև Ռուսթավելիի պողոտայում հավաքված ցուցարարներին Խորհրդային Միության հետ համեմատելը։
«Վրացական երազանք»-ը փոխում է խորհրդարանի կանոնակարգը: Պաշտոնական պատճառն այն է, որ շտկվեն «պրակտիկայում հայտնաբերված թերությունները» և «նոր համակարգումն ու կատարելագործումը»։ «Վրացական երազանք»-ը միակուսակցական խորհրդարանում վերացնում է «նախարարի ժամը»:
Վրաստանի նախկին վարչապետ, ներկայիս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիորգի Գախարիային կանչել են «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողով, որը նախագահում է Թեա Ծուլուկիանին։
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի բավարարել ընտրությունների հարցերով աշխատող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական դիտորդական կազմակերպության (ՀԿ)՝ ընտրությունների օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) սահմանած նոր կանոնը չեղարկելու պահանջը։
Վրաստանում հիմնադրվել է նոր քաղաքական շարժում՝ «Հարկ — նոր սերնդի ուժ» անվամբ։ Շարժման կազմում ընդգրկված են «12-րդ հարկ» կազմակերպության ներկայացուցիչները և բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցող երիտասարդներ։
Խորհրդարանի մոտ ապրիլի 7-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վարչական կարգով բերման ենթարկված երեք երիտասարդները ազատ են արձակվել։
Վրաստանի քաղաքացի Գիորգի Գոգլիձեն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի խիստ ռեժիմի գաղութում՝ Ուկրաինայի կողմից կռվելու համար։
Ղազախստանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով մարտին փոխադրել է 144 հազար տոննա նավթ:
Վրաստանյան «Բաթումելեբի» առցանց լրատվամիջոցը հաղորդագրություն է տարածել տնօրենի պաշտոնակատարի նշանակման մասին։ Ըստ «Բաթումելեբի»-ի՝ «Նեթգազեթի»-ի և «Բաթումելեբի»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնը կզբաղեցնի Թամար Ռուխաձեն այնքան ժամանակ, քանի դեռ Մզիա Ամաղլոբելին բանտում կլինի։
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը կանցկացվի Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։
Վրաստանի ազգային հավաքականը 2026-2027 մրցաշրջանի առաջին հանդիպումը, որում հյուրընկալելու է այլ հավաքականի` կանցկացնի փակ դռների հետևում, առանց հանդիսատեսի։