Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին զուգահեռ, որի ընթացքում նախատեսված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը, խորհրդարանի դիմաց ակցիա կանցկացվի։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից խորհրդարանում կրկին նախաձեռնած «գործակալների օրենքին»:
Ամերիկյան արտաքին քաղաքականության գծով վերլուծական կենտրոն ՄակՔեյն ինստիտուտի գործադիր տնօրեն Էվելին Ֆարկասը չի բացառել, որ Վրաստանի խորհրդարանում «ռուսական օրենքի» ընդունման դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ՛Բրայենն իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի խորհրդարանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերսկսման կապակցությամբ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ քննարկել է «Վրաստան-ԵՄ հարաբերությունները, ռուսական օրենքի հետևանքները և Սև ծովի անվտանգության հարցերը»:
Թբիլիսիում պատերին, կանգառներում, գետնանցումներում և այլ վայրերում «ռուսական օրենքը» գովազդող պաստառներ են տարածում, որոնք պարունակում են իշխանության թեզերը տարածող բովանդակությամբ տեքստեր։
Ապրիլի 13-ից մայրաքաղաք Թբիլիսիի 7 երթուղում 12 մետրանոց ավտոբուսների քանակը կավելանա: