
Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին, որը չորս ամիս շարունակ չի կարողանում լուծել «տեխնիկական անսարքությունը»՝ թույլ չտալով լրագրողներին և քաղաքացիներին մուտք գործել և ծանոթանալ պետական պաշտոնյաների հայտարարագրերին, «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը լիազորությունների ընդլայնում և «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ»-ի (FARA) կիրարկում է վստահել:
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող որոշ երկրներում Վրաստանի դեսպաններն անգործության են մատնվել, քանի որ այդ երկրների հետ հարաբերություններն անհնարին են։
Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Նա ասել է, որ նույնիսկ օկուպացիայի պայմաններում երկիրը «խաղաղ և պրագմատիկ» քայլեր է անում։
Եվրախորհրդարանի լիտվացի անդամ Ռասա Յուկնևիչենեն հրապարակել է Վրաստանում ընթացող իրադարձություններին առնչվող ծավալուն նամակ։ Նա գրել է «Վրացական երազանք»-ի և նրա վերաբերմունքի մասին ԵՄ-ի հանդեպ, նաև՝ եվրոպացի առաջնորդների ընկալման մասին Վրաստանի և ընդհանրապես Հարավային Կովկասի վերաբերյալ։
Վրաստանում Բրիտանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Միացյալ Թագավորության կողմից Վրաստանի չորս պաշտոնյաների դեմ պատժամիջոցների փաթեթի պատճառը 2024 թվականին սկսված օրինական բողոքի ակցիաների ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումներն են:
Սոցիալական արդարության կենտրոնը (SJC) հրապարակել է միջազգային ոչ կոմերցիոն իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) իրավական համեմատական վերլուծությունը FARA-ի վրացերեն թարգմանության վերաբերյալ։
Անազատության մեջ գտնվող գործարար Գիորգի Չիկվաիձեն հայտարարել է, որ դադարեցնում է 30-օրյա հացադուլը։
Վրաստան ներկրվող կաթի և կաթնամթերքի որակը կստուգվի սահմանին:
Թբիլիսիի չորս հանրային մանկապարտեզների տնօրեններ են հեռացվել:
Վրաստանյան ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիան կդիմի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ին ընդդեմ իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության։
Վրաստանում քրեական պատասխանատվության է ենթարկվել հարյուր հազարավոր լարիի հարկային խարդախության հետևանքով խոշոր չափի գումար յուրացրած քաղաքացի։
Ապրիլի 14-ին՝ Մայրենի (վրաց) լեզվի օրը, երիտասարդները նախատեսում են երթ անցկացնել Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքից դեպի խորհրդարան շենք։
Թբիլիսիի Դիդուբե շրջանում Քուռ (Մտկվարի) գետի ձախափնյա հատվածում փլուզված ամբարտակի վերանորոգումն ու ենթակառուցվածքների վերականգնումը կարժենա 4,7 մլն լարի։ Աշխատանքներն իրականացվում են առանց մրցույթի՝ ուղիղ գնումների միջոցով։
Ռուսամետ ու հոմոֆոբ տրամադրություններով հայտնի «Ալտ-Ինֆո» կուսակցությունն իր ստեղծման գործընթացում խնդիրներ ունի. Վրաստանի հանրային ռեեստրը մերժել է իրեն ներկայացված փաստաթղթերը։ Գործակալությունն արդեմ երկրորդ անգամ «Ալտ-Ինֆո»-ից փոփոխված փաստաթղթեր է պահանջում։