Երեկվա հանրահավաքին առնվազն 100 հազար մարդ է մասնակցել․ Visioner

Լուսանկարը՝ Ezz Gaber-ի

Նոյեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում երեկ տեղի ունեցած եվրոպամետ հանրահավաքում շուրջ 100 հազար մարդ է մասնակցել, հայտնել է Visioner-ը:

«Երեկ Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցը ամենաբազմամարդ և ամենաբուռն ցույցերից մեկն էր, որտեղ մոտ 100 հազար մարդ բողոքում էր կառավարության հակաարևմտյան և ռուսամետ փոփոխությունների դեմ», — գրել է Visioner-ը։

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։

Թբիլիսյան զարգացումներ. նոյեմբերի 29-30