
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի խոսքով՝ երեկվա ցույցը արժանապատիվ և խաղաղ էր:
«Այն, ինչ ես երեկ լսեցի, վրաց ժողովրդի ցանկությունն էր, որ Վրաստանը պետք օգտվի պահից և բաց չթողնի Եվրամիության ընձեռած հնարավորությունները»,- ասել է Հարցելը:
Դեսպանի խոսքով՝ Վրաստանի եվրոպական դիրքորոշումը Վրաստանի ձեռքում է.
«Եթե Եվրախորհրդի անդամ երկրների եզրակացությունը նույնն է, ինչ Եվրահանձնաժողովինը, ապա ուղերձը շատ պարզ է՝ Վրաստանի եվրոպական դիրքորոշումը Վրաստանի ձեռքում է, և ժամանակն է ջանասիրաբար աշխատել և առաջ շարժվել եվրոպական օրակարգի ուղղությամբ»:
Նշենք, որ երեկ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում անցկացվեց «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաքը։
Կարդացեք նաև՝