Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի երեք անդամներ՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կղավելաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն լքում են կուսակցության շարքերը։
Այդ մասին կուսակցության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։
Մդինարաձեի խոսքով՝ պատգամավորների՝ իշխող կուսակցությունը լքելու պատճառն այն է, որ նրանք կարծում են՝ այսպես կոչված քաղաքական փաստերի և իրադարձությունների մասին ավելի շատ տեղեկատվություն պետք է տարածվի կուլիսներից:
Ըստ Մդինարաձեի՝ այս երեք պատգամավորները կարծում են, որ եթե գտնվեն «Վրացական երազանքի» հովանու ներքո, ապա չեն կարողանա խոսել իրենց ասելիքի մասին։