Երեք նորամուծություն Վրաստանի դպրոցներում

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը հանրակրթական դպրոցների համար 3 հիմնական նորամուծություն է կատարել:

ԿԳԵ նախարար Ալեքսանդրե Ծուլաձեն խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրենց նպատակն է հանրակրթական մակարդակում ունենալ ուժեղ, ներառական համակարգ, որը կապահովի ուսումնական դրական միջավայր:

Նա միաժամանակ հայտարարել է 3 հիմնական նորամուծությունների մասին, որոնք հաջորդ տարվանից կազդեն հանրակրթական մակարդակի վրա։ Ըստ Ծուլաձեի, այդ երեք հիմնական նորամուծություններն են.

  1. XI-XII դասարաններում սովորողները հնարավորություն կունենան ընտրելու իրենց հետաքրքրություններին համապատասխան կրթական ծրագրեր ու ընտրովի առարկաներ, ներմուծվելու են «հոսքեր». կլինեն հումանիտար, մաթեմատիկական և մասնագիտական ​​«հոսքեր», և աշակերտներին հնարավորություն կտրվի իրենց ցանկությամբ ընտրելու և ուսումնասիրելու առարկաները:
  2. Մաթեմատիկայի դպրոցների օրինակով և ուսումնական ծրագրերով նախատեսվում է հիմնել մաթեմատիկական դպրոցներ, ինչը նույնպես կարևոր է՝ հաշվի առնելով, որ 21-րդ դարում ինքնահաստատվելը մեծ մարտահրավեր է բոլոր երիտասարդների համար։
  3. Նախատեսվում է 7-8-րդ դասարաններում STEAM առարկաներ ներդնել, STEAM ակումբները կինտեգրվեն դպրոցներին: