Վրաստանի առողջապահության նախարարությունն արտասահմանյան երեք կլինիկայի անուն է հրապարակել, որտեղ կարող են ախտորոշվել և բուժվել ուռուցքային հիվանդություններով Վրաստանից մեկնած երեխաները.
- Անադոլու բժշկական կենտրոն, Թուրքիա
- Պրոտոնային թերապիայի կենտրոն, Իսպանիա
- Իչիլովի կլինիկա, Իսրայել։
Ծախսերը կատարվելու են պետբյուջեից. այդ նպատակով տարեկան հատկացվում է 30 մլն լարի, հետևաբար տարեկան մինչև 300 երեխա կկարողանա օգտվել ծրագրից։
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարել է, որ ընտրված կլինիկաներն ամբողջությամբ ընդգրկում են մանկական ուռուցքաբանության ցանկացած բնագավառ։