Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 26-ից ի վեր երեք անգամ շնորհավորել է «Վրացական երազանք» կուսակցությանը՝ վիճելի ընտրություններում տարած հաղթանակի և մեկ անգամ՝ Միխեիլ Կղավելաշվիլին նախագահի պաշտոնում ընտրելու կապակցությամբ։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և արտաքի գործերի (ԱԳ) գործնախարար Ջեյհուն Բայրամովը երկու անգամ շնորհավորել են վրացի գործընկերներին «Վրացական երազանք»-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների և պաշտոններում նշանակվելու կապակցությամբ։
Շնորհավորանքները շարունակվում են գրեթե երեք ամիս, այն ժամանակ, երբ «Վրացական երազանք»-ի կառավարությունը, որի լեգիտիմությունը հարցականի տակ է, բախվում է միջազգային մեկուսացման աճող վտանգի:
Ադրբեջանը այն քիչ երկրներից է, որը «Վրացական երազանք»-ին շնորհավորել է վիճելի ընտրություններում տարած հաղթանակի և վիճելի լեգիտիմության խորհրդարանի կողմից Կղավելաշվիլիի նախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ։
Իլհամ Ալիևի շնորհավորանքը
2024 թվականի հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ օրը, Ալիևը «Վրացական երազանք»-ի հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նախ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նշել՝ «այս ընտրություններում Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը և ավանդական արժեքներին»։
Երկրորդ շնորհավորանքը Կոբախիձեն անձամբ Ալիևից ստացել է 2024 թվականի նոյեմբերի 11-ին, երբ Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի 29-րդ համաժողովում նա հանդիպել է Ալիևի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին հաղթանակի կապակցությամբ։
Երրորդ շնորհավորանքներն Ալիևից ստացել է 2025 թվականի հունվարի 17-ին, Բաքու կատարած հերթական այցի ժամանակ. այս այցը վերջին տասը ամսում երրորդն է:
«Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ «Վրացական երազանք»-ին հաղթանակի կապակցությամբ»,- ասել է Ալիևը։
Բացի այդ, դեկտեմբերի 15-ին Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Կղավելաշվիլիին, որի նախագահությունը լեգիտիմ չեն համարում իրավունքի փորձագետներն ու սահմանադրագետները, հասարակության մի մասը, ընդդիմադիր կուսակցությունները և 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նաև՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ալիևը, բողոքի վրաստանյան զանգվածային ցույցերին զուգահեռ, հայտարարեց՝ «Լավ է, որ Վրաստանում իրավիճակը շարժվում է դեպի կայունություն»։
Վարչապետ Ասադովի շնորհավորանքը
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն առաջին անգամ Կոբախիձեին շնորհավորել է հոկտեմբերի 28-ին՝ ընտրություններից երկու օր անց։ Ասադովի խոսքով, «այս հաղթանակը ևս մեկ հաստատում է, որ եղբայրական վրաց ժողովուրդը աջակցում է երկրում վարվող քաղաքական կուրսին»:
Ասադովը երկրորդ անգամ Կոբախիձեին շնորհավորել է 2025 թվականի հունվարի 18-ին. «Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և Վրաստանի նոր կառավարության ձևավորման կապակցությամբ»։
Նաև հայտարարել է, որ «երկու երկրներում անցկացված ընտրությունների արդյունքներն արտացոլել են ադրբեջանցի և վրացի ժողովուրդների կամքը»։
Ալիևը 2024 թվականի փետրվարի 8-ին 5-րդ անգամ նախագահ է ընտրվել, այն ընտրական միջավայրում, որը միջազգային դիտորդները գնահատել են որպես ծայրահեղ սահմանափակող։
Բայրամովի շնորհավորանքը
2024 թվականի դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Բայրամովի և «Վրացական երազանք»-ի ԱԳ նախարար Մակա Բոչճորիշվիլիի միջև։ Բոճորիշվիլին ստացել է իր առաջին շնորհավորանքը։
Բոճորիշվիլին և Բայրամովն առաջին անգամ որպես գործընկերներ հանդիպել են դեկտեմբերի 5-ին Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ, թեև հայտնի չէ՝ արդյոք Բայրամովն այդ ժամանակ շնորհավորել է նրան։
Բոճորիշվիլին Բայրամովից շնորհավորանքներ է ստացել նաև հունվարի 16-ին, երբ այցով մեկնել է Բաքու՝ Կոբախիձեի այնտեղ ժամանելուց մեկ օր առաջ։ Բայրամովը, մասնավորապես, շնորհավորել է Բոճորիշվիլիին «հաջող ընտրությունների, կառավարության ձևավորման և նման բարձրաստիճան նախարար նշանակվելու կապակցությամբ»։ Խոսվել է երկու երկրների գործերին «արտաքին միջամտության» և դրա դեմ պայքարի մասին։
Վերլուծաբաններն ասում են՝ Ադրբեջանի և Վրաստանի կառավարիչներն օգտագործում են նմանատիպ տերմինաբանություն՝ քննադատելու արևմտյան երկրներին և խաղացողներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Եվրամիությանը և Ֆրանսիային։
Սակայն, ըստ վերլուծաբանների, երկու երկների գործողությունները տարբերվում են մի շարք դեպքերում, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման որոշման հարցում։
Բացի Ադրբեջանից, «Վրացական երազանք»-ը շնորհավորանքներ է ստացել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից։
Կոբախիձեն դեկտեմբերից ի վեր երկրորդ անգամ է հանդիպել Չինաստանի դեսպանին