2023 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 427 պատահար, մահացել է 90, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 1 850 քաղաքացի, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրությունից:
Ըստ այդ տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվով առաջին տեղում Թբիլիսին է՝ 706 ճանապարհատրանսպորտային պատահար, երկրորդում՝ Իմերեթին, Ռաճա-Լեչխումին և Քվեմո Սվանեթին՝ 167 պատահար։
Մյուս մարզերի վիճակագրությունն այսպիսին է.
- Աջարիա՝ 150,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 62,
- Շիդա Քարթլի՝ 64,
- Քվեմո Քարթլի՝ 106,
- Կախեթի՝ 78,
- Սամցխե-Ջավախեթի՝ 27,
- Մցխեթա՝ 46,
- Գուրիա՝ 21:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հնարավոր պատճառների թվի պատկերը ստորև.
- անսթափ վիճակում տրանսպորտային միջոցի վարում՝ 34,
- թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ տրանսպորտային միջոցի վարում` 0,
- սահմանված երթևեկության արագության գերազանցում` 80,
- անցում հանդիպակաց երթևեկության գոտի կամ վազանցման կանոնների խախտում՝ 82,
- ճանապարհային նշանի կամ գծանշման անտեսում՝ 62,
- շարժման մեկնարկի հնարք՝ 26,
- թեքվելու հնարք՝ 60,
- շրջադարձային հնարք՝ 8,
- հետադարձ շարժում՝ 14,
- հատման կանոնների խախտում՝ 28,
- քաղաքային անցումով անցնելու կանոնների խախտում՝ 58,
- ուղևորափոխադրումների կանոնների խախտում՝ 2,
- բեռնափոխադրումների կանոնների խախտում՝ 1,
- հեռավորության անապահովություն՝ 88,
- տրանսպորտային միջոցների կայանման կանոնների խախտում՝ 3,
- տեղաբաշխման կանոնների խախտում՝ 1,
- երկաթուղային անցումով անցման կանոնի խախտում՝ 1,
- ճանապարհային երթևեկության այլ կանոնների խախտում՝ 712: