Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Ռուսթավելիի պողոտա, որտեղ հասարակությունը բողոքում է ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Զուրաբիշվիլին, դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ նշեց, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ Զուրաբիշվիլին երդվել է հանրությանը, որ մինչև վերջ ժողովրդի կողքին է լինելու:
«Ահա այն դրոշը, որով Վրաստանը նորագույն դարաշրջանում առաջին անգամ հռչակեց ազատություն և անկախություն։ Սա այն դրոշն է, որի շարունակությունը մեր ներկայիս դրոշն է, և երկու դրոշների առաջ կարող եմ երդվել, որ ձեզ հետ եմ լինելու մինչև այս եվրոպական ճանապարհի ավարտը և մինչև հասնենք Եվրոպայի դռան առաջ, որը մեր իրական երազանքն է։ Մենք այլընտրանք չունենք, և մենք այլ բան չեն ուզում թողնել հաջորդ սերունդներին՝ անկախությունից, ազատությունից, եվրոպականությունից և վրացական ինքնությունից բացի, որը մեզանից անբաժան է և անչափ թանկ է»,- ասել է Զուրաբիշվիլին։