
«Երդմնակալության արարողությունից հետո նախագահը կմտնի իր նստավայր և կսկսի աշխատել հասարակության համար, հասարակությանը պետք է միավորենք»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով, արարողությունից հետո Վրաստանի քաղաքական կյանքում նոր էջ կբացվի:
«Երդմնակալության արարողությունից հետո մեր պետության, քաղաքական կյանքի համար կբացվի նոր էջ: Ես պատրաստ եմ այս ամենին: Ինձ համար գոյություն չունի դիմություն և ընդդիմություն: Ես առաջին հերթին հանրության առաջ եմ պատասխանատու»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
Նա նաև խոսել է նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի մասին՝ հայտարարելով, որ եթե Վաշաձեն մինչև երդմնակալության արարողությունն ընդունի իրեն որպես նախագահ, ապա նա նույնպես հրավիրված կլինի դեկտեմբերի 16-ին կայանալիք երդմնակալության արարողությանը: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: