«Եվրամիությունը և մյուսները պետք է որոշեն, թե ում են Վրաստանում համարում օրինական նախագահ»,- X-ում գրել է Շվեդիայի նախկին վարչապետ և արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի համանախագահ Կարլ Բիլդտը ։ Նրա խոսքով` իշխող ուժի ծրագրած երդմնակալությունից հետո «իրավիճակը կհասնի իր գագաթնակետին»։
«Թբիլիսիում և Վրաստանի այլ շրջաններում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են: Իրավիճակը իր գագաթնակետին կհասնի դեկտեմբերի 29-ից հետո», — ասել է նա։