Երբեք չենք դադարեցնի մեր աջակցությունը. Ջո Ուիլսոն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնը X էջում գրել է, որ «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը  փորձում է արգելել միջազգային աջակցությունը վրաց ժողովրդին։

Կոնգրեսականը կրկնել է, որ իրավիճակի միակ ելքը ազատ և արդար ընտրություններն են։

«Կարևոր չէ, թե այս կեղծ խորհրդարանն ինչ է ասում, մենք երբեք չենք դադարեցնի մեր աջակցությունը, ազատ և արդար ընտրությունները միակ ճանապարհն են»,- գրել է Ուիլսոնը։