
«Երբ սկսում ես վարդերով ու ավարտում կողպեքներով՝ սնանկ քաղաքական ուժ ես»,- կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Նա հայտարարել է, որ դրական է գնահատում խորհրդարանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ խախտվեց իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի խոստումը և ընտրական օրենսգիրքը չփոխվեց: Նախկին մեծամասնական պատգամավոր Ծուլուկիանին նշել է, թե գործող ընտրակագը «Վրաստանին հարմար է և անհրաժեշտ»:
Նշենք, որ կառավարության նիստին զուգընթաց կառավարության շենքի հարակից տարածքում ընդդմիությունն ու քաղաքացիական ակտիվիստները ցույց էին կազմակերպել: