«Ստեղծված իրավիճակում, երբ մեր երկու հարևանները սպանում են իրար, Վրաստանը ոչ թե դեր, այլ պարտավորություն ունի. պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն` որպես խաղաղարար: Ոչ միայն արտահայտվել ու ինչ-որ ցանկություններ հղել, այլ պետք է մեր զորքերն ուղարկել, ստիպել երկու կողմին էլ` դադարեցնել իրար սպանելը»:
Այս կարծիքին է վրաց ռազմական փորձագետ Ալեքսանդր Գվարիշվիլին: Ըստ նրա` Վրաստանի խաղաղապահ զորքը ընդունելի տարբերակ է հակամարտող երկու երկրի համար էլ, ոչ ռուսական, ոչ էլ թուրքական բանակն է: Եթե Վրաստանն իր տղաներին Աֆղանստան ու Հարավսլավիա է ուղարկում, ինչու նրանց չուղարկել մեր հարևանների մոտ, որտեղ երկու կողմից էլ մեր եղբայրներն են զոհվում` հարց է տալիս փորձագետը:
Ռազմական փորձագետն ակնարկում է` 2 երկրի նկատմամբ էլ Վրաստանը լծակներ ունի: Ադրբեջանի դեպքում նավթն է, Հայաստանի դեպքում` ճանապարհը: Կոչերի ժամանակն ավարտվել է, դրանք օգուտ չբերեցին: Պետք է ամեն կերպ ստիպել` դադարեցնել կրակը: Պաշտոնական հրավերը բավարար չէ կողմերին բանակցության սեղանին բերելու համար: Գործնական քայլերին դիմելուն իր հերթին պանդեմիան ու Վրաստանի խորհրդարանական ընտրություններն էլ են խանգարում, ենթադրում է Գվարիշվիլին:
Ըստ նրա` Վրաստանը դեռևս չի գիտակցում իր՝ տարածաշրջանային առաջնորդի պատասխանատվությունը, իսկ այդ պատասխանատվությունը ստանձնելուն այլընտրանք չկա: