Երբ կփոխանցվի ուսուցիչների հունվարի աշխատավարձը

2025 թվականի առաջին ամսվա՝ հունվարի աշխատավարձը Վրաստանի հանրակրթական հաստատություններին կփոխանցվի հունվարի 26-27-ին, Etaloni.ge կրթական հարթակին փոխանցել են կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունից:

Աշխատավարձի թեման արդիական է դարձել սոցիալական ցանցերի ուսուցիչների խմբերում. մասնավորապես՝ քննարկվում էր աշխատավարձի բարձրացման և ուշացման հարցը:

«Մինչև հունվարի 26-27-ը աշխատավարձը կփոխանցվի դպրոցներին», — հայտնել են ԿԳԵ նախարարությունից:

Նշվում է՝ 2025 թվականի հունվարի 1-ից հանրակրթական դպրոցների ադմինիստրացիայի և տեխնիկական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով. բարձրանում է նաև դպրոցների բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը։ Ուսուցիչների աշխատավարձի բարձրացում այս փուլում չի նախատեսվում։

Փոխարենը, դպրոցների տնօրենները պետք է թարմացնեն ուսուցիչների ժամաքանակը, որպեսզի տրամադրվելիք ֆինանսավորման չափերը հնարավոր լինի ճշգրտել՝ ելնելով պաշտոնական աշխատավարձի փոփոխություններից: Մինչ այժմ հանրակրթական դպրոցների առցանց բազայում (Eschool) աշխատավարձը չի հաշվարկվել։ Կրթության գերատեսչությունից պարզաբանել են՝ տվյալները կարտացոլվեն մինչև հունվարի 25-ը: