
Վրաստանում ուսուցիչների նոր ուսումնական տարվա առաջին աշխատավարձը կփոխանցվի մինչև սեպտեմբերի ավարտը: Նման պարզաբանող հայտարարություն է տարածել etaloni.ge կրթական հարթակը:
Հարթակի հավաստմամբ՝ աշխատավարձի փոխանցման խնդրով բազմաթիվ ուսուցիչներ են հարց բարձրացրել. խնդրի հրատապությունից ելնելով` etaloni.ge-ն կապ է հաստատել կրթության, գիտության և երիտասարդության նախարարության (ԿԳԵՆ) հետ: ԿԳԵՆ-ից հայտնել են՝ աշխատավարձի նոր բանաձևով ուսուցիչների աշխատավարձը կփոխանցվի մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
Հարթակի աղբյուրը նշել է, որ դպրոցի տնօրենները կամ հաշվապահները կանչվում են ռեսուրսկենտրոններ, որպեսզի ճշգրիտ և անխոչընդոտ կարողանան հաշվարկել և փոխանցել աշխատակիցների աշխատավարձերը:
Նշենք, որ Վրաստանում 2024-2025 ուսումնական տարին մեկնարկել է սեպտեմբերի 16-ին: