
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդը կմեկնարկի 2023 թվականի դեկտեմբերի 30-ից:
Ուսումնական տարվա օրացույցից պարզ է դառնում, որ ձմեռային արձակուրդը կավարտվի 2024 թվականի հունվարի 14-ին: 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասապրոցեսը կմեկնարկի հունվարի 15-ից:
Ոչ աշխատանքային է նաև 2024 թվականի հունվարի 19-ը, հետևաբար՝ այդ օրը հանրակրթական դպրոցներում դասապրոցես չի անցկացվի: