
Վրաստանում միանական ազգային քննությունների նախանական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 3-ից: Այդ մասին տեղեկացրել է քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):
Ըստ NAEC-ի, քննությունների արդյունքների հրապարակումը կմեկնարկի օգոստոսի 3-ից՝ վրաց լեզվի և գրականության քննությամբ։
Արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է այցելի https://online.naec.ge/defonline/ կայք և համապատասխան դաշտում մուտքագրի անձնական համարի տասնմեկ նիշը և հնգանիշ գաղտնաբառ, որն ուղարկվել է քննության գրանցշան ժամանակ։
«Գնահատման և քննությունների ազգային կենտրոնն աստիճանաբար կհրապարակի մյուս քննական առարկաներից դիմորդների նախնական արդյունքները՝ աշխատանքների ուղղումն ավարտելուն պես»,- հայտնել են NAEC-ից: