
Հունիսի 25-ին Ախալքալաքի կենտրոնական այգում կանցկացվի երաժշտական երեկո։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 19։00-ին, փոխանցում է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Երեկոյի ընթացքում կանցկացվի ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, կլինեն հեքիաթային հերոսներ և զվարճալի խաղեր, կկայանա «փրփուր շոու»։
Երեկոն երաժշտությամբ կապահովեն՝ «Շվիդկացա» անսամբլը և Mix2ra խումբը։