Երաժիշտ Դավիթ Գաբունիային բռնության են ենթարկել

Քաղաքացիական ակտիվիստ և երաժիշտ Դավիթ (Տորնադո) Գաբունիային փողոցում հայհոյել և ֆիզիկական բռնության են ենթարկել։

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Գաբունիային երգչուհի Սոփո Բեդիայի ամուսինը՝ Միշա Մեսխին է բռնության ենթարկել։ Այս տեղեկությունը Մեսխին հաստատել է Facebook-յան օգտատերերից մեկի տարածած գրառմանն ի պատասխան։

Միջադեպի տեսանյութը տարածվել է Facebook-ում։ Կադրերում լսվում է, թե ինչպես է Գաբունիային հարվածողը հարցնում. ««Օլե, օլա» ես երգո՞ւմ», ինչին Գաբունիան պատասխանում է. «Քո ինչ գործն է, ինչո՞ւ ես նյարդայնանում»:

Դրանից հետո Մեսխին կրկնում է նույն հարցը, ձեռքով հարվածում է Գաբունիային և միաժամանակ հայհոյում նրան։

Այս պահի դրությամբ կողմերից ոչ ոք չի արձագանքել, արձագանք չկա նաև ներքին գործերի նախարարությունից։

Ի դեպ, «Օլե, օլա»-ն բողոքի ցույցերի երգ է։